ԻԳՈՒԱԻՆ.«ՇԱՏ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԳՈԼ ԽՓԵԻ ԿԼԱՍԻԿՈՅՈՒՄ»
Գոնսալո Իգուաինը շատ մտահոգ տրամադրությամբ եկավ հարցազրույցի: Ու դա զարմանալի չէ: Մեջքի ցավերը մինչ այժմ մշուշի մեջ են պահում այն հարցը, թե արդյոք նա կմասնակցի Կլասիկոյին: Գոնսալոն մասնակցել է 5 կլասիկոների ու խփել է 2 գոլ: