
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ հայտարարվել էր, որ Գոնսալու Իգուաինը չի կարող մասնակցել տվյալ խաղին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը բողոքում է մեջքի ցավերից, սակայն ենթադրվում էր, որ Իգուաինը կհասցնի բուժվել մինչև Կլասիկո: Այժմ բժիշկները վախենում եմ, որ Իգուաինը կարող է ունենալ միջողային ճողվածք: Իսպանական Marca-ն հայտնում է այն մասին, որ, հնարավոր է, որ Պիպիտային կպահանջվի վիրաբուժական միջամտություն, որի դեպքում նա կարող է բաց թողնել ողջ մրցաշրջանը:
|