Ինիեստա. Կարող եմ կարիերաս ավարտել "Բարսելոնայում"
Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Անդրես Ինիեստան չի բացառում այն տարբերակը, որ իր կարիերան կավարտի "բլաուգրանայի" կազմում: "Ես հիմա իմաստ չեմ գտնում գնալու որևէ այլ թիմ: Ես ինձ շատ լավ եմ զգում "Բարսելոնայում", այն ինձ համար հարազատ թիմ է, որն ինձ միշտ հավատացել է, և որտեղ ինձ ամեն ինչ բավարարում է: Հեռանալը այստեղից կլինի եսասիրական քայլ: Ամեն դեպքում, ես կարող եմ իմ կարիերան ավարտել այստեղ, սակայն պետք չէ գուշակել ապագան":