2010 թվականը հիշարժան կդառնա Անդրես Ինյեստայի համար: Ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում ճանաչվել է 2010թ. աշխարհի առաջնության չեմպիոն, իսկ այժմ ֆուտբոլիստը պայքարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
Վայելելով իր կարիերայի գագաթնակետը` կիսապաշտպանն արդեն սկսել է մտածել ապագա ծրագրերի մասին: Ինյեստան կարծում է, որ նրա կարիերայի լավագույն շարունակությունը կլինի մարզչական աշխատանքը:
"Ես չեմ ուզում բաժանվել ֆուտբոլից: Դա իմ կյանքն է: Ես կցանկանայի մնալ ակումբում և աշխատել յուրաքանչյուր կարգի մարզչի պաշտոնում: Ես ինձ չեմ պատկերացնում "Բարսելոնայից” դուրս”, - Ինյեստայի խոսքերնէ մեջբերում Marca-ն: