Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լևանտեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Ինձ ամեն ինչ դուր եկավ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուների աջակցույան համար: Բացի այդ ցավակցում եմ «Լևանտիեին»: Չէ որ շատ դժվար է նման հաշվով պարտվելը: Այս տարի մենք 25 խաղ անցկացրինք, 20-ը հաղթեցինք, չորսը՝ ոչ-ոքի խաղացինք և մեկ խաղ պարտվեցինք: Սա լավ վիճակագրություն է»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
ԱՂԲՅՈՒՐ - http://TotalFootball.Am