Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Կական, ով օգոստոսին 5-ին ենթարկվել է ծնկի վիրահատության, ապաքինվել է վնասվածքից և արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ:
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստը արտահայտել է իր ուրախությունը, որ վերջապես հնարավորություն ունի մարզվելու թիմի հետ:
«Երկար վերականգնողական շրջանից հետո, երեկ, իմ թիմի հետ անցկացրեցի առաջին մարզումը: Չնայած մասնակցեցի մարզման միայն առաջին մասին, այնուամենայնիվ, դա ինձ համար մեծ ուրախություն էր»,- նշել է Կական:
ԱՂԲՅՈՒՐ - http://Gol-Bet.Com