«Ռեալի» կիսապաշտպան Կական Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4:2) ասել է, որ իրեն երջանիկ է զգում։ Վնասվածքից հետո ապաքինված կիսապաշտպանը երկար դադարից հետո առաջին անգամ էր դուրս գալիս «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ և աչքի ընկավ խփված գոլով։
«Դա այն էր, ինչ ինձ պետք էր։ Վերադարձա «Սանտյագո Բերբանեու», գոլ խփեցի, իսկ թիմը հաղթեց։ Ինձ համար այս երեկոն երջանիկ էր։ Հանդիպումը դժվարին ստացվեց, հակառակորդը ցույց տվեց լավ խաղամակարդակ, բայց մենք կարողացանք դիմակայել նրանց, և երկրորդ խաղակեսում խփեցինք մեզ համար կարևոր գոլերը», - Կակայի խոսքերն է մեջ բերում «AS»-ը։