Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անվանի ֆուտբոլիստների և մարզիչների արտահայտած կարծիքները, որոնք վերաբերում են Լիո Մեսսիի՝ 2010 թ. լավագույն ֆուխտբոլիստ հռչակվելուն:
Խավի. «Այո՛, նա մեկ գլուխ բարձր է բոլորիցս, ուրիշ ի՞նչ փաստարկներ են հարկավոր»:
Արսեն Վենգեր. «Մեսսին՝ ինչպես PlayStation-ում: Նա կարող է օգտվել ցանկացած սխալից: Նա անհնարինը դարձրեց հնարավոր: Լեոն՝ բացառություն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և իր տեսակի մեջ միակը»:
Խրիստո Ստոիչկով. «Մի ժամանակ մարդիկ ասում էին, որ ինձ կանգնեցնելու համար անհրաժեշտ է ատրճանակ: Մեսսիին կանգնեցնելու համար անհրաժեշտ է գնդացիր»:
Անդրես Ինիեստա. «Մարդիկ քվեարկել են Մեսսիի օգտին, քանի որ նա արժանի է: Մենք երեքով էինք և հաղթել կարող էր յուրաքանչյուրս, սակայն մենք ուրախ ենք, որ տիտղոսին արժանացավ Մեսսին»:
Լուիշ Ֆիգու. «Կյանքում կա երկու բարձրագույն բավականություն, դա օրգազմն է և Մեսսիի խաղը»:
Ռուդ Գուլիտ. «Բացառիկ տաղանդ է: Ես արդեն մտածում էի, որ Մարադոնան անգերազանցելի է, սակայն հայտնվեց Մեսսին...»:
Դիեգո Մարադոնա. «Ես տեսա ֆուտբոլիստի, որը ժառանգում է իմ տեղը արգենտինական ֆուտբոլում: Նրա անունը Լիոնել Մեսսի է: Այդ տղան հանճարեղ է. նրա պոտենցիալը սահման չունի»:
Պեպ Գվարդիոլա. «Մեսսիի խաղը չի կարելի նկարագրել, այն կարելի է միայն դիտել: Ես երջանիկ մարդ եմ, որ նրան տեսնում եմ գրեթե ամեն օր»:
Սերխիո Ռամոս. «Առաջին անգամ նրա խաղը տեսնելուց հետո, մինչև հիմա նայում եմ, կարծես կախարդված լինեմ»:
Պույոլ. «Այդպիսին չկա աշխարհում: Նա աշխարհի լավագույն հարձակվողն է հիմա և հետագա տարիներին»:
Ֆրանկ Ռայկարդ. «Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է. նա կարող է ստեղծել կատարելություն»:
Կառլոս Տևես. «Նրա արագությունը ապշեցնում է: Ես խաղացել եմ և Ռունիի և Ռոնալդույի հետ, բայց Մեսսին... նրա մանևրներն առանց գնդակի պակաս ֆանտաստիկ չեն, քան գնդակով»:
Յոհան Կրոյֆ. «10 միավոր 10-ից: Այդ տղան արդեն սենսացիա է, սակայն նա աճում ու զարգանում է»:
Խուան Սեբաստիան Վերոն. «Այդպիսի տաղանդին պետք է պահպանել: Անձամբ ես նրան կփակեի իմ պահարանում»:
Մարչելո Լիպպի. «Լավագո՞ւյնը: Մեսսին»:
Ռաուլ. «Մի անգամ ես տեսա նրա խաղը. Նա գնդակով վազում էր բարձր արագությամբ և գնդակը կարծես կպած էր նրա ոտքին: Դա ուղղակի անհնար է»:
Կառլ-Հայնց Ռումինեգե. «Ոչ Պելեն, ոչ էլ Մարադոնան այդխան լավ չեն եղել»:
Ֆերնանդո Գագո. «Փառաբանում եմ Աստծուն, որ Մեսսին արգենտինացի է»: