Անտոնիա Կասանոն, ով ոչ վաղ անցյալում պաշտպանում էր «Ռեալի» գույները, թողնում է «Սամպդորիան» «Միլան» տեղափոխվելու համար: Որոշ աղբյուրներ նշում են, որ տեղափոխման պատճառը այն է, որ Կասանոն վեճ է ունեցել ակումբի մարզչական շտաբի ու ղեկավարության հետ:
Սակայն այս տեղափոխությանը խոչընդոտում էր Կասանոյի գործող պայմանագրի այն կետը, ըստ որի այլ ակումբ տեղափոխվելու դեպքում «Ռեալը» այդ նոր ակումբից պետք է ստանա 5 մլն եվրո փոխհատուցում: Եվ ահա մի քանի օր շարունակ խոսվում էր այն մասին, որ «Միլանը» հրաժարվում է վճարել այդ 5 մլն եվրոն:
Բայց Ադրիանո Գալիանիի ու Ֆլորենտինո Պերեսի ամուր ընկերությունը թույլ տվեց ակումբներին համաձայնության գալ ու 5 մլն եվրոյի փոխարեն «Միլանը» կվճարի 2-3 մլն եվրո: Այնպես որ Կասանոն արդեն կարող է մոտ օրերին ժամանել Միլան ու ստորագրել նոր պայմանագիր:
ԱՂԲՅՈՒՐ - http://RealMadrid.am