Իկեր Կասիլիասի ընկերուհի, լրագրողուհի Սառա Կարբոներոն հիասթափված է, որ հաղթողների պատվո պատվանդանին չի տեսել Քրիստիանո Ռոնալդուին:
«Ես հիասթափված եմ, որ չի հաղթել Ռոնալդուն: Այնպես չէ, որ Մեսսին չեմ համարում լավագույն ֆուտբոլիստ, սակայն անհասկանալի է, երբ Ռոնալդուն չկար լավագույն եռյակի մեջ: Պորտուգալիան աշխարհի առաջնությանն ավելի լավ ընթացք ունեցավ, քան Արգենտինան: Եթե նույնիսկ նայենք խփված գնդակների տեսանկյունից, ապա, այդ դեպքում ևս, պորտուգալացու նկատմամբ անարդար են վարվել»,- ասել է հմայիչ իսպանուհին: