Կասիլյաս. Մենք Ռոնալդուի հետ տարաձայություններ չունենք
"Ռեալի” դարպասապահ Իկեր Կասիլյասը հերքել է այն տեղեկատվությունը, համաձայն որի նա որոշակի խնդիրներ ունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
"Կան մարդիկ, որոնք փորձում են սադրանքի միջոցով վեճեր առաջացնել մեր միջև, թիմում վատ մթնոլորտ ստեղծել,մինչդեռ իրականում ամեն ինչ կարգին է: Մենք Ռոնալդուի հետ տարաձայնություններ չունենք: Մենք այլ վայրերում ենք ծնվել, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր միջև որևէ խնդիրներ կան: Մեր թիմում խմբավորումներ չկան: Թիմում հիանալի մթնոլորտ է տիրում: Մենք երիտասարդ և միասնական թիմ ենք: Մենք պետք է առաջ շարժվենք և ուշադրություն չդարձնենք նման անհեթեթությունների վրա”, - Կասիլյասի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: