Վաղը' դեկտեմբերի 23-ին, Մադրիդի սպորտային պալատում բարեգործական ընկերական հանդիպում տեղի կունենա գործող և արդեն կարիերան ավարտած ֆուտբոլիստների մասնակցությամբ:
Հանդիպումը կազմակերպել են «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և նրա նախկին համակումբացի Լուիշ Ֆիգում: Միջոցառումն անվանված է «Հանդիպում Կասիլյասի և Ֆիգուի ընկերներ միջև»: Հավաքված գումարի 50 տոկոսը կտրվի իսպանաէկվադորյան «Rumiñahui» ասոցիացիային, որը զբաղվում է ներգաղթյալների խնդիրներով: Գումարի մնացած հատվածը կտրվի Կասիլյասի և Ֆիգուի բարեգործական հիմնադրամներին:
ԱՂԲՅՈՒՐ - http://ArmSport.Am