
Այսօր կկայանա կատալոնյան դերբին. Էսպանիոլն ընդունում է Բարսելոնային, որը միշտ էլ մեծ իրադարձություն է համարվում կատալոնցիների համար:
Խաղից առաջ, Էսպանիոլի երկրպագուները, հայտարարել են, որ դուք (Բարսելոնան) մեր հակառակորդները չեք, այլ մեր թշնամիները: Ուրեմն ինչ կտեսնենք այսօր, «թշնամիների» պայքար, թե՞ դիտարժան ֆուտբոլ: Այդ հարցի պատասխանը մենք կստատանք այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 23:00-ից սկսած:
Այն, որ խաղի ելքն այնքան էլ պարզ չէ՝ դա միանշանակ է, քանի որ այս մրցաշրջանում, Էսպանիոլը, բավականին հաջող է հանդես գալիս և գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Մյուս կողմից՝ Բարսելոնան թիկունքին զգում է Ռեալի շունչը (-2 միավոր), որը ինչ որ առումով թիմին ճնշման տակ է պահում:
ԱՂԲՅՈՒՐ - http://Gol-Bet.Com