
«Բարսելոնան» երեկ օնլայն կերպով վաճառքի դրեց 2.000 երկուշաբթի օրվա կլասիկոյի տոմս: Դրանք հատկապես արվել են այներկրպագուների համար, ովքեր ի վիճակի չեն եղել գնել տոմս, սակայն ցանկություն ունել դիտելու խաղը: Հետաքրքիրն այն է, որ այդ տոմսերը տեղադրվեցին ակումբի պաշտոնական կայքում և դրանք հնարավոր եղավ մարդկանց համար ձեռք բերել անվճար: Վճարումը պետք է կատարեր մարզադաշտը: Երկրխագուներին մնում էր պարզապես մոււտք գործել ակումբի պաշտոնական կայք ու ապահովել իրենց տոմսերը: Դե ինչպես և սպասվում էր անվճար տոմսերը «անհետացան» նույնիսկ կես ժամ չանցած: Բանն այն է, որ այսպիսի միջոցառումներ, ինչպիսին է անվճար տոմսերը բաժանելը մարդու բախտի գործոնի հետ շատ մեծ կապ ունի, քանի որ այսպիսի հնարավորությունը տրվում է ընդամենը մի քանի րոպեով և եթե ցանցդ կարող է այդքան ծանրաբեռնված ու պիկ ժամին առաջ անցնել հազարավորներից, ապա կարող ես իմանալ, որ ունես անվճար տոմս: Երեկ նույնիսկ բանը հասավ նրան, որ բացի այդ 2.000 անվճարներից ակումբը վաճառքի հանեց 300 եվրոյանոց տոմսեր ընդամենը 75 եվրոյով: Հետաքրքիր է, բայց այս Կլասիկոյի տոմսերը վաճառվեցին այսպես դժվար:
|