Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 11 » ԿՐԻՇՏԻԱՆՈՒ.«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՇԽԱՏԵԼԸ»
13:56
ԿՐԻՇՏԻԱՆՈՒ.«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՇԽԱՏԵԼԸ»


Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ սպորտային էլիտայում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է աշխատել: Պորտուգալացի աստղը որպես օրինակ բերեց իր տուգանային հարվածները.«Կյանքում բոլոր նպատակները իրականանում են աշխատելու շնորհիվ: Եթե դուք աշխատում եք, ապա հասնում եք ամենալավ արդյունքներին: Ես միշտ ցանկանում եմ անել լավագույնը, ու դրա համար մենք պետք է շատ աշխատենք, մարզվենք»:

Պորտուգալացին Castrol-ի հետ պայմանագիր կնքելու արարողության ժամանակ խոսեց թիմում տարվող աշխատանքների ու խաղացողների ընտրության մասին.«Ես կարծում եմ, որ մեր լավ արդյունքները գալիս են նրանից, որ մենք արդեն սովոր ենք ամեն օր աշխատել ու մարզվել նույն մարդկանց հետ: Այդպես շատ լավ է: Այդ իսկ պատճառով հիմա ակումբում ավելի լավ են գործերը, քան հավաքականում, բայց ես սա որպես արդարացում չեմ ասում, քանի որ հավաքականում կան շատ այլ թերություններ, որ պետք է վերացնել»:

Այն, ինչը չի փոխվել ԿՌ7-ի մեջ, դա պատվախնդրությունն է: Նա միշտ ձգտում է առավելագույնին.«Մոտիվացիան գալիս է նրանից, որ ես սիրում եմ խաղալ ֆուտբոլ: Ես ոչ մի բան չեմ փոխի «Ռեալում» խաղ անցկացնելու հետ»,- ասաց նա:

Ռոնալդուին որպես կատակ նաև հարցրեցին, թե արդյո՞ք նա կցանկանա կարիերան ավարտելուց հետո դառնալ դերասան, ու հանդիսատեսի ծիծաղին հակառակ նա պատասխանեց.«Հիմա իմ մտքում միայն ֆուտբոլն է: Իսկ ինչ կլինի հետագայում, միայն Աստված գիտի»:


ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am

Категория: Real Madrid | Просмотров: 540 | Добавил: Madridist | Теги: ԿՐԻՇՏԻԱՆՈՒ.«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱ | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2026
Создать бесплатный сайт с uCoz