Главная » 2011»Հունվար»20 » ԿՐԻՇՏԻԱՆՈՒՆ ՍՏԱՆՈՒՄ Է «CHAMPIONS nº1» ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ
16:56
ԿՐԻՇՏԻԱՆՈՒՆ ՍՏԱՆՈՒՄ Է «CHAMPIONS nº1» ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ
Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից ավելի քան 40.000 ձայնով: Արգենտինացին անցած մրցաշրջանում ստացել էր այդ մրցանակը, իր ետևում թողնելով Էտո'ոյին և Ռոնալդուին:
Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է «Champions nº1» մրցանակի դափնեկիր, որը տրվում է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարության լավագույն ֆուտբոլիստին: Marca.com-ի և lagazzetta.it-ի ընդհանուր առմամբ 229.853 այցելու քվեարկել են պորտուգալացու օգտին:
Անկախ նրանից, որ Արքայական ակումբը թողեց պայքարը 1/8 եզրափակչից հետո` պարտվելով «Լիոնին», Կրիշտիանուն ստացել է մրցանակը: Պորտուգալացին մրցանակը ստանալուց հետո նշել է. «Այս անգամ նույնը հաստատ չի կրկնվի»: