
Բարսելոնայի հարձակվող Բոյան Կրկիչը հունվարին կարող է լքել կատալոնական ակումբը: Երիտասարդ ֆոտբոլիստը կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ ունի:
Նրա ծառայություններով հետաքրքրված են իսպանական Սարագոսան և Դեպորտիվոն: Միևնույն ժամանակ հետաքրքրություն ցուցաբերել է նաև Միլանի Ինտերը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստի համար վճարել 20 մլն եվրո:
Նշենք, որ Կրկիչն ավելի վաղ Թուրինի Յուվենթուսի ուշադրության կենտրոնում էր հայտնվել, և հնարավոր է, որ հունվարին նա նույնպես պայքարի Կրկիչին ձեռք բերելու համար:
ԱՂԲՅՈՒՐ - http://barcelonians.ucoz.com