Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 24 » Կրոյֆ. Իմ ֆոնդին Բարսելոնան 100 000 եվրո է պարտք
10:28
Կրոյֆ. Իմ ֆոնդին Բարսելոնան 100 000 եվրո է պարտք

«Բարսելոնայի» նախկին մարզիչ  Յոհան  Կրոյֆը հերթական քննադատությունն  է հնչեցրել ակումբի հասցեին: Այս մասին հաղորդում  է  «AS»-ն:


Նշենք, որ հռչակավոր հոլանդացին հաճախ է սկսել քննադատել ակումբին այն բանից հետո, ինչ կապտանռնագույնների նախագահ դարձավ Սանդրո Ռոսելը: Վերջինս  Կրոյֆին զրկեց պատվավոր նախագահի կոչումից, որը նրան տվել էր նախկին նախագահ Ժոան Լապորտը: Ռոսելն իր դիրքորոշումը բացատրեց այն հանգամանքով, թե  դա հակասում է  ակումբի կանոնադրությանը: Դրանից հեոտ Կրոյֆն առիթ բաց չի թողնում քննադատելու  Ռոսելին:


Այս անգամ խոսքը Կրոյֆի հիմնադրամի մասին է եղել: Հիմնադրամն օգնում է բարդ ճակատագրով կամ անբարենպաստ ընտանիքների երեխաներին զբաղվել սպորտով: «Իմ ֆոնդը «Բարսելոնայի» հետ պայմանագիր ունի: Համաձայն այդ պայմանագրի, նրանք մեզ պարտք են 100 հազար եվրո: Հենց այդպիսի գումար մենք պետք է ամեն տարի ստանանք ակումբից: Մենք նրանց զանգում ենք ամեն շաբաթ, սակայն պատասխան  չենք ստանում: Դրանք իմ փողերը չեն, դրանք երեխաների համար են նախատեսված»,-ասել է Կրոյֆը: 

Категория: Barcelona | Просмотров: 488 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz