Главная » 2011»Հունվար»18 » Կրոյֆ. Մոուրինյոն ուշադրություն չի դարձնում Ռեալի երիտասարդական թիմին
20:18
Կրոյֆ. Մոուրինյոն ուշադրություն չի դարձնում Ռեալի երիտասարդական թիմին
"Բարսելոնայի” նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը քննադատել է "Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
"Մոուրինյոյի ակումբները միշտ հսկայական գումարներ են ծախսում ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Գլխավորելով "Ռեալը”` նա անմիջապես խնդրեց գնել հարձակվողի, նույնիսկ երբ դեռ շարքում էր Գոնսալո Իգուաինը: Եթե "Ռեալին” չհաջողվի հաջողության հասնել, ապա Մոուրինյոն կարդարանա` ասելով, որ նրա համար հարձակվող ձեռք չբերեցին:
Մոուրինյոն երբեք ուշադրություն չի դարձնում ակումբի երիտասարդական թիմին: Դա նրան պետք չէ, Ժոզեն նախընտրում է գնել ֆուտբոլիստների: Իսպանիայում հաճախ են համեմատում "Ռեալի” և "Բարսելոնայի” դպրոցները, բայց այդ հարցում շատ բան կախված է թիմերի գլխավոր մարզիչներից”, - Կրոյֆի խոսքերն է մեջբերում AS-ը: