Главная » 2010»Դեկտեմբեր»10 » ԿԽԱՂԱ ԼԱՍԸ, ԻՍԿ ԴԻ ՄԱՐԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է
15:04
ԿԽԱՂԱ ԼԱՍԸ, ԻՍԿ ԴԻ ՄԱՐԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է
Արգենտինացի խաղացողին անհանգստացնում է եղունգի ցավը:
Յաս կիրակի ժամը 22:00-ին կայանալիք խաղի ժամանակ Մոուրինյոն խաղադաշտ դուրս կբերի արդեն փորձած հիմնական կազմ փորձած սխեմայով: Այս կազմում կլինեն որոշ պարտադրված փոփոխություններ կապված վնասվածքների ու որակազրկումների հետ: «Օսերի» հետ կայացած խաղը բաց թողնելուց հետո կազմ կվերադառնան Կասիլյասը, Ռամոսը, Պեպեն, Ալոնսոն ու Օզիլը: Իսկ ահա Լասը հիմնական կազմում կփոխարինի Խեդիրային, ով «Վալենսիայի» հետ մրցավեճում ստացավ 5-րդ դեղինը ու բաց կթողնի խաղը: Գերմանացին նույնիսկ թեթև վնասվածք ունի. համաձայն հաշվետվության նրա մոտ վնասված է աջ ոտքի մկանը: Մեկ այլ հարց է Դի Մարիայի մասնակցությունը: Ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ խաղացողին անհանգստացնում է եղունգի ցավը ու նրա մասնակցությունը կախված է օդում: Նրա բացակայելու դեպքում Պեդրո Լեոնը կզբաղեցնի այդ դիրքը: Բացի այդ հիմնական կազմում կլինի Կարիմ Բենզեման: