Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Հունվար » 24 » Մանչեսթեր Սիթին գրոհի է անցել Ալվեշի համար
16:58
Մանչեսթեր Սիթին գրոհի է անցել Ալվեշի համար

Արդեն երկար ժամանակ է ինչ Բարսելոնան չի կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ թիմի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշի հետ: Այս օրերին շարունակվում են բանակցությունները, սակայն անարդյունք, քանի որ բրազիլացին ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում է: Բարսելոնան մինչև հիմա որևէ զիջման չի գնում, սակայն իրավիճակը բարդանում է, քանի որ արաբական կապիտալով օժտված Մանչեսթեր Սիթին, խոստանում է Ալվեշին 8.5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ, եթե վերջինս տեղափոխվի Սիթի:

Նշվում է նաև, որ Մանչեսթեր Սիթին, Ալվեշի տրանսֆերի համար, պատրաստ է վճարել 26 միլիոն եվրո, որը երբեք չի կարող բավարարել Բարսելոնային, քանի որ Ալվեշի կորուստի հետ պատրաստ չեն հաշտվել ոչ Գվարդիոլան, ոչ էլ թիմի ղեկավարությունը:

Գվարդիոլան և ակումբի մարզական տնօրեն, նախկինում անվանի դարպասապահ Սուբիսարետան հույս են հայտնել, որ Դանի Ալվեշը ոչ մի դեպքում չի հեռանա Բարսելոնայից, սակայն այժմ այլ է իրավիճակը, քանի որ կա մի ակումբ, որը պատրաստ է կատարել բրազիլացու ֆինանսական բոլոր պահանջները:

Категория: Barcelona | Просмотров: 634 | Добавил: Madridist | Теги: Մանչեսթեր Սիթին գրոհի է անցել Ալվեշ | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2026
Создать бесплатный сайт с uCoz