
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պլանավորում է թիմն ուժեղացնել «Ռեալի» պաշտպան Պեպեով:
Մանչեսթերյան ակումբն արդեն դիմել է պորտուգալացուն, տեղեկացնում է AS-ը: Իսպանական ակումբի տեղեկատվությամբ, անգլիական ակումբը ֆուտբոլիստին տարեկան հինգ միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել:
Պաշտպանն այս պահին Արքայական ակումբի հետ բանակցություններ է վարում նոր պայմանագրի վերաբերյալ, բայց կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական հարցում: «Ռեալի» ղեկավարությունը Պեպեին տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել, բայց պորտուգալացին ակնկալում է 6 միլիոն ստանալ:
Պորտուգալացու գործող պայմանագիրն ավարտվում է 2012-ի հունիսին: