Բարսելոնայի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ուրախ կլինի, եթե Ոսկե Գնդակին արժանանա իր խաղընկերներից Խավին կամ Ինիեստան:
«Ֆուտբոլիստն ամեն խաղում պետք է ապացուցի իր կարողությունները: Եթե դու դուրս ես գալիս խաղադաշտ, ապա պետք է լավ կատարես քո աշխատանքը: Անհրաժեշտ է միշտ ձգտել լավագույնին: Խավին և Ինիեստան մեծ ֆուտբոլիստներ են: Նրանք արժանի են Ոսկե Գնդակի: Եթե մրցանակն ինձ չտրվի, ես սրտանց ուրախ կլինեմ իմ խաղընկերների համար»,- ասել է նախորդ տարվա Ոսկե Գնդակի դափնեկիրը:
Հավելենք, որ Ոսկե Գնդակի հավակնորդներն են Խավին, Ինիեստան և Մեսսին, իսկ թե ով կարժանանա 2010 թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ հայտնի կդառնա հունվարի 10-ին: