«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին պարտարաստվում է մեկնել Արգենտինա'ընտանիքի հետ Նոր տարին դիմավորելու: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ տարին հաջող է դասավորվել: «Իհարկե աշխարհի առաջնությանը մենք այնպես ելույթ չունեցանք, ինչպես նախատեսել էինք, սակայն եթե հաշվի չառնենք աշխարհի առաջնությունը, ապա տարին կարելի է հաջողված համարել»,-ասել է Մեսսին
Խոսելով 2009/10 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար տրվող մրցանակի մասին' Մեսսին, ով իր երկու համակումբացիների 'Չավի Էռնանդեսի և Անդրես Ինյեստայի հետ հավակնում է այդ պարգևին, ասել է հետևյալը.«Շատ դժվար կլինի կրկին ստանալ «Ոսկե գնդակը»: Բայց իրականում ես դրա մասին քիչ եմ մտածում, կարևորը նույն ոգով խաղալն է և թիմին օգտակար լինելը»: