Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 25 » Մեսսի. Ոսկե գնդակը կստանա կամ Չավին, կամ Իյեստան
17:50
Մեսսի. Ոսկե գնդակը կստանա կամ Չավին, կամ Իյեստան

"Բարսելոնայի” հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ 2010թ. լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվի նրա ակումբի խաղընկերներից մեկը` Չավին կամ Անդրես Ինյեստան: 


Մեսսին առանձնապես չի սիրում շփվել լրագրողների հետ, բայց, ժամանելով Արգենտինա, Լեոն չի կարողացել մերժել տեղի ԶԼՄ-ներին:


"Անձամբ ինձ համար 2010թ. այդքան էլ վատ չստացվեց, թեև աշխարհի առաջնությանը մեզ չհաջողվեց հանդես գալ այնպես, ինչպես ես կցանկանայի, - ասել է Մեսսին, - այժմ ես մտադիր եմ 2011թ. Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել Ամերիկայի գավաթը, առավել ևս որ մրցաշարն անցկացվելու է  իմ հայրենիքում”: 

Լիոնելը նաև խոսել է այն մասին, թե ով է ավելի արժանի "Ոսկե գնդակին”: Ցուցակում երեք անուն է մնացել. Մեսսի, Չավի և Ինյեստա: Լեոն համեստորեն բացառել է իրեն հնարավոր թեկնածուների շարքից` հայտարարելով, որ "Բարսայի” նրա խաղընկերներն ավելի արժանի են այդ հեղինակավոր մրցանակին: "Կարծում եմ` այս անգամ "Ոսկե գնդակին” կարժանանա Չավին կամ Ինյեստան”, - Մեսսիի խոսքերն է մեջբերում goal.com-ը: 

Հավելենք, որ կատալոնացիների երկու կենտրոնական կիսապաշտպանների առավելությունը Մեսսիի նկատմամբ պայմանավորված է Իսպանիայի հավաքականի հաղթանակով 2010թ. աշխարհի առաջնությունում: Ընդ որում այդ հաղթանակի գլխավոր "մեղավորներն" էին հենց Չավին և Ինյեստան: 


Категория: Barcelona | Просмотров: 541 | Добавил: Madridist | Теги: Մեսսի. Ոսկե գնդակը կստանա կամ Չավին, կամ Իյեստան | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz