Главная » 2011»Հունվար»14 » Մեսսին խնդրում է երկարաձգել Գվարդիոլայի հետ պայմանագիրը
10:47
Մեսսին խնդրում է երկարաձգել Գվարդիոլայի հետ պայմանագիրը
"Ոսկե գնդակի" կրկնակի մրցանակակիր Լիոնել Մեսսին կոչ է արել "Բարսելոնայի” ղեկավարությանը հնարավորինս արագ երկարաձգել գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը, հաղրդում է AP-ը:
Արգենտինացին ընդգծել է, որ չի պատկերացնում ակումբը առանց այդ մասնագետի, ում ղեկավարությամբ նա երկու անգամ ճանաչվել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը, խփել է ավելի քան 120 գոլ և ութ լուրջ տիտղոս է նվաճել:
Հիշեցնենք, որ 39-ամյա Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում: Ավելի վաղ ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը առաջարկել էր մարզչին պայմանագիր կնքել յուրաքանչյուր ժամկետով: