Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Հունվար » 27 » Միակ խնամակալը Ռոնալդոն է
22:34
Միակ խնամակալը Ռոնալդոն է
Պորտուգալացի ֆուտբոլային աստղ Քրիստիանո Ռոնալդոն ամռանը հայր է դարձել և ինչպես պնդում է նրա քույր Կատիա Ավեյրան՝ իր եղբոր զավակի մայրը մահացել է: Կատիան խոսել է իր եղբոր անձնական կյանքից, սակայն չի ցանկացել շատ բաներ պատմել նրա երեխայի մոր մասին: «Չկա որևէ կին, որ զանգահարի Քրիստիանոյին: Չկա որևէ մայր, զանգեր և ոչինչ: Երեխայի մայրը մահացել է և նա չունի մայր»: Հիշեցնենք, որ Ռոնալդոն ամռանը հայտարարել էր, որ հայր է դարձել (հունիսի 17-ին), սակայն չէր ցանկացել նշել երեխայի մոր անունը: Նա միայն նշել էր, որ երեխան կոչվելու է Քրիստիանո Ռոնալդո Ջունիոր (Կրտսեր): Մայրը 20-ամյա անգլուհի է Պորտուգալական լրատվամիջոցների համաձայն, երեխայի մայրը Ամերիկայից է, որին Ռոնալդոն վճարել է մեծ գումար, որպեսզի նա հրաժարվի երեխայից և ֆուտբոլիստը պաշտոնապես ճանաչվի երեխայի միակ խնամակալը: Բրիտանացիները պնդում են, որ Ռոնալդոն երեխա է ունեցել Ամերիկայում ուսանող 20-ամյա մի անգլուհուց, որին ֆուտբոլիստը վճարել է 12 միլիոն եվրո, որպեսզի երեխան ունենալուց հետո, իրեն հանձնի երեխային և հրաժարվի մայրությունից: Նշվում է նաև, որ անգլուհին, որոշ ժամանակ անց, փոշմանել է իր կատարած քայլի համար և զանգահարել է Ռոնալդոյին, որպեսզի իրավունք ստանա տեսնել իր զավակին, ինչի իրավունք ֆուտբոլիստը նրան չի տվել: Երեխայի «մայրը» նրա տատիկն է Ռոնալդոյի քույրը մերժել է անգլուհու հետ կապված վարկածը և նշել. «Երեխան մերն է: Չեմ կարող ասել, թե ինչպես է նա մեզ հասել, սակայն կարող եմ վստահեցնել, որ նա իմ եղբոր զավակն է, իմ զարմիկը և մեր արյունը: Նրա մայրը՝ իմ մայրն է, ով նրա կողքին է օրվա 24 ժամերին»
Категория: Real Madrid | Просмотров: 647 | Добавил: Madridist | Теги: Միակ խնամակալը Ռոնալդոն է | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz