
Ինչպես հայտնի է, Մադրիդի Ռեալը, Իգուաինի վնասվածքից հետո, ունի
հարձակողական ֆուտբոլիստի մեծ կարիք: Արդեն տեղեկացրել էինք մեր
ընթերցողներին, որ Մոուրինիոյի ցանկալի առաջին թեկնածուն բոսնիացի Էդին
Ջեկոն է, սակայն վերջինիս ձեռք բերելու համար, բանակցություններն այնքան էլ
հարթ չեն ընթանում: Ռեալը, Վոլսբուրգի հարձակվողի համար, պատրաստ է վճարել
25 միլիոն եվրո, մինչդեռ գերմանացիներն անդրդվելի են՝ Ջեկոյի համար նրանք
ցանկանում են 40 միլիոնից ոչ պակաս:
Դա է հավանաբար պատճառը, որ Ռեալի ղեկավարությունը փնտրում է գտնել
հարցի լուծման այլ տարբերակներ: Նախ լուրեր տարածվեցին, որ Ռեալը
հետաքրքրված է Ալմեյդայով, իսկ այսօր արդեն Il
Corriere dello Sport-ը հայտնում է, որ մադրիդյան ակումբը, հունվարյան
տրանսֆերային շրջանում, ցանկանում է վարձավճարով Ռեալի կազմում տեսնել
Ինտերի արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն:
Հիշեցնենք, որ ժամանակին շատ էր խոսվում այն մասին, թե Մոուրինիոն՝ Ինտերից Ռեալ տեղափոխվելուց հետո, իր թիմ կբերի Միլիտոյին:
ԱՂԲՅՈՒՐ - http://gol-bet.com
|