Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ուրախ է, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչում իր թիմը մրցելու է Բարսելոնայի հետ:
«Հիանալի է, որ եզրափակիչում մենք հանդիպելու ենք Բարսելոնային: Այդ թիմը առանձնահատուկ մրցակից է: Ռեալն ուներ որոշ խնդիրներ, որոնք մեզ վնասեցին հունվարին: Սակայն մենք արդեն վճարել են մեր սխալների համար: Այժմ մենք ամբողջովին պատրաստ ենք: Թիմը կրկին ցուցադրում է բավականին վստահ ֆուտբոլ, որպեսզի մասնակցի գավաթի եզրափակիչում»,- ասել է պորտուգալացին: