Главная » 2011»Հունվար»13 » Մոուրինիո. «Բեռնաբեոյում Ատլետիկոն կցուցադրի իր լավագույն ֆուտբոլը»
12:09
Մոուրինիո. «Բեռնաբեոյում Ատլետիկոն կցուցադրի իր լավագույն ֆուտբոլը»
Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, Մադրիդի Ատլետիկոյի հետ խաղից առաջ հանդես է եկել հարցազրույցով:
«Կարծում եմ, որ Բեռնաբեոյում, Ատլետիկոն, կձգտի ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը: Նրանք ոչ միայն շատ վստահ են հանդես գալիս, այլ նաև ունեն հիանալի մարզիչ: Ոչ վաղ անցյալում նրանք պարտություն կրեցին և Ռեալի հետ խաղում, նրանք կլինեն առավել մոտիվացված:Բացի այդ, նրանց երկրպագուները, Ատլետիկոյին ցուցաբերում են արժանի աջակցություն: Ինչպես էլ նայես, այդ խաղը կլինի շատ դժվար»,- մասնավորապես ասել է աշխարհի 2010 թ. լավագույն մարզիչը: