Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, պորտուգալացի լրագրողների հետ հարցազրույցում, կատարել է բավականին անսպասելի հայտարարուրություն:
«Ես երբեք չեմ մարզի հավաքական: Դա իմ չէ: Ես պատկանում մարզիչների այն տիպին, որոնք աշխատում են ամեն օր, որոնք պատրաստ են անհրաժեշտության դեպքում անցկացնել շաբաթվա մեջ երեք հանդիպում»,- ասել է Մոուրինիոն:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին, երբ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Կառլոս Կեյրուշը, Մոուրինիոն հայտարարել էր, որ պատրաստ է միաժամանակ գլխավորել հավաքականը և Մադրիդի Ռեալը, ինչին սակայն Արքայական ակումբի ղեկավարները համաձայն չեղան:
ԱՂԲՅՈՒՐ - http://Gol-Bet.Com