Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, Օսասունայի հետ խաղից առաջ, հանդես է եկել մամլո ասուլիսով:
Նա զգուշացրել է իր թիմի երկրպագուներին, որ հնարավոր է թիմը միավոր կորցնի այդ հանդիպմանը. «Բոլոր իմ մտածումները կենտրոնացած են այդ հանդիպման վրա: Միակ բանը, որ ինձ զբաղեցնում է, դա այն է, որ հակառակորդն ունի վտանգավոր խաղացողներ և կարող է դրական արդյունքի հասնել: Ունեցել ենք երկու դժվար հանդիպումներ Ատլետիկոյի և Սևիլիայի հետ, սակայն կարողացել ենք հասնել հաջողության»:
Մոուրինիոն ասել է, որ Խաբի Ալոնսոն պատրաստ է խաղադաշտ դուրս գալու համար, իսկ Ադեբայորը, շատ հավանական է, որ մասնակցի հանդիպմանը՝ Բենզեմայի հետ կազմելով հարձակման գիծը:
«Իգուաինի վերադարձն ուշանում է, սակայն, բարեբախտաբար, այժմ Բենզեմայի համար խաղընկեր ունենք Ադեբայորին: Խաբի Ալոնսոն լավ չէր զգում վերջին օրերին, սակայն այժմ ամեն ինչ կարգին է նրա հետ: Նա հայտավորված է և բավական լավ է զգում իրեն, որպեսզի մասնակցի հանդիպմանը»,- ասել է Մոուրինիոն:
Նա նաև խոսել է Վալդանոյի հետ կապված խոսակցություններին. «Իմ հարաբերությունները Վալդանոյի հետ չունեն ոչ մի դեր: Նշանակություն ունի միայն այն, թե ինչ հարաբերություններ ունեմ ֆուտբոլիստների հետ և հակառակը»: