Ժոզե Մոուրինիոն երկար ժամանակ է ինչ համոզում է Ռեալի ղեկավարությանը, որպեսզի ակումբը ձեռք բերի մեկ հարձակվողի և համաձայն նրա հայտարարության՝ շատ ուրախ կլինի, եթե այդ հարձակվողը լինի Ռուդ վան Նիստելռոյը:
«Շատ լավ կլինի, եթե գնենք մեկ հարձակվողի: Ակումբը հիմա պատրաստ է այդպիսի տրանսֆերի, որն ինձ ուրախացնում է: Անհրաժեշտ է լինել փոքր-ինչ համբերատար, քանի որ մինչև հունվարի 31-ը դեռ շատ ժամանակ կա: Որքան շուտ գնենք մեկին, այնքան լավ: Եթե այդ հարձակվողը լինի Ռուդ վան Նիստելռոյը՝ ես շատ բավարարված կզգամ ինձ: Նա մի ֆուտբոլիստ է, որին շատ լավ գիտեմ Անգլիայի Պրեմիեր լիգայից:»