
Մադրիդի Ռեալը հարձակվողի պակաս ունի առաջնության հենց սկզբից, սակայն իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ վնասվածք ստացավ թիմի երկու հարձակվողներից մեկը՝ Գոնսալո Իգուաինը:
Ակումբի գլխավոր մարզիչ Մոուրինիոն դեռ մրցաշրջանի մեկնարկում էր ասել, որ հարձակման գիծը համալրման կարիք է զգում, կարծես գուշակելով, թե հետագայում ինչ խնդրի առաջ պիտի կանգնի իր թիմը: Պորտուգալացին, վերջերս կրկին անդրադարձել է այս խնդրին:.
«Խաղացողների ձեռքբերումն ամենևին էլ իմ պարտականությունը չէ, բայց ես մեկ անգամ չէ, ինչ ասել եմ, որ առաջնություն անցկացնել ունենալով միայն Իգուաինին և Բենզեմային՝ ծայրահեղ դժվար կլինի: Եվ կլինի ավելի դժվար, եթե ստիպված լինենք այդպես հանդես գալ մինչև մրցաշրջանի ավարտը: Անհրաժեշտ է խոսել ակումբի ղեկավարության հետ»,- մեջբերում է Մոուրինիոյի խոսքերը AP-ը:
ԱՂԲՅՈՒՐ - http://gol-bet.com