Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտել է Արքայական ակումբի վատ մրցելույթների պատճառը: Նա, երեկ, Սևիլիայի հետ գավաթային խաղից առաջ (2-0) ներկայացրել իր տեսակետը:
«Այս թիմը սովոր չէ երեք օրը մեկ հանդիպում անցկացնելուն: Անցյալ տարիներին, եվրոպական մրցաշարերից վաղաժամ դուրս մնալը՝ ֆուտբոլիստների համար ստեղծել է հեշտ խաղացանկ և հիմա չեն կարողանում նույն ռիթմով հանդես գալ բոլոր խաղերում: Կարծում եմ, որ դա կփոխվի այս տարի: Արդեն հաջորդ տարիներին Ռեալը կլինի էլ ավելի լավ, քանի որ թիմը պետք է պայքարող լինի բոլոր մրցաշարերում»,- ասել է Մոուրինիոն: