Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 16 » Մոուրինիոյի ցանկը...
14:24
Մոուրինիոյի ցանկը...


Գաղտնիք չէ, որ Մադրիդի Ռեալը հունվարյան տրանսֆերային շրջանում գնելու է մեկ հարձակվողի, քանի որ Իգուաինի վնասվածքից հետո, այդ դիրքում մնացել է միայն Բենզեման:

Իսպանական As գործակալությունը ներկայացնում է Մոուրինիոյի հինգ գլխավոր թեկնածուների անունները, որոնք հավակնում են այդ դիրքին:

Մոուրինիոյի ցանկը՝ ըստ հրատարակչության

Կառլոս Տևես - Ցանկանում է հեռանալ Սիթիից

Զոժե Մոուրինիոյին դուր է գալիս Տևեսի խաղը դեռ այն ժամանակներից, երբ վերջինս աշխատում էր Անգլիայում: Մինչև անգամ, Մոուրինիոն փորձել է Տևեսին բերել Չելսի, որը չի ստացվել: Այժմ արգենտինացին ցանկանում է հեռանալ Մանչեսթեր Սիթիից, սակայն «քաղաքացիները» նրան ազատ չեն արձակի 30 միլիոն եվրոյից ոչ պակաս գումարով:

Ադեբայոր - փորձառություն 

Ընհամենը 26 տարեկան հասակում, տոգոցի հարձակվողը, հասցրել է հանդես գալ Մեցում, Մոնակոյում, Արսենալում: Այժմ Ադեբայորը Սիթիում է և չի նվաճել դեռ ոչ մի տիտղոս: Բոյը 1.91 մետր է:

Լուկակու - Շատ գումար են ցանկանում տեղափոխության համար

Անդերլեխտն իր երիտասարդ աստղի համար ցանկանում է ստանալ 20 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար: 17 տարեկան է, բոյը՝ 1.94 մետր և ցանկանում է ավարտել դպրոցը Բելգիայում:

Ջեկո - Տրանսֆերի գինը 40 միլիոն եվրո է

Հենեսը ասել է Ac-ին. «Նրա գինը գաղտնիք չէ՝ 40 միլիոն: Ունի խնդիրներ գլխավոր մարզչի հետ»: 24 տարեկան է, իսկ բոյը՝ 1.92 մետր:

Վալդես - Մատչելի հնարավորություն

Լավ հարաբերություններ կան նրա թիմի՝ Հերկուլեսի և Ռեալի միջև: Այս մրցաշրջանում Վալդեսը դարձել է վեց գոլի հեղինակ: Տրանսֆերային արժեքը կազմում է հինգ միլիոն եվրո, որը բավականին մատչելի է Արքայական ակումբի համար: Վալդեսը, տեղափոխման պարագայում, կարող է հանդես գալ նաև Չեմպիոնների լիգայում:


ԱՂԲՅՈՒՐ - http://gol-bet.com

Категория: Real Madrid | Просмотров: 548 | Добавил: Madridist | Теги: Մոուրինիոյի ցանկը... | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz