ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԵՍ ԱՐԺԱՆԻ ԵՄ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶՉԻ ԿՈՉՄԱՆԸ»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավատում է, որ հենց ինքը կստանա լավագույն մարզչի մրցանակը, տեղեկացնում է ESPN Soccernet-ը:
- 11 ամսվա ընթացքում իմ թիմերը 57 խաղ են անցկացրել, հաղթել են երեք տիտղոս՝ այդ թվում ամենակարևոր տիտղոսը՝ Չեմպիոնների լիգան: Ես հաղթել եմ այն ամենը, ինչ կարող էի: Իմ ֆուտբոլիստները պարզապես ֆիզիկապես չէին կարող այլ տիտղոս նվաճել: