Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 5 » ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԻՄ ՏՂԱՆԵՐԸ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆ»
18:12
ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԻՄ ՏՂԱՆԵՐԸ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆ»


Հարցազրույցի ժամանակ Ժոզե Մոուրինյոն ասաց, որ գոհ է թիմի տարած հաղթանակից և խոսեց կատարած փոփոխությունների մասին: 

«Այսօրվա խաղում հաղթելը շատ կարևոր էր, քանի որ մեզ անհրաժեշտ էր վստահություն ձեռք բերել անցած տուրի սարսափելի խաղից հետո»: 

«Խաղը փոխվեց, երբ Բենզեման մտավ խաղադաշտ: Շատ կարևոր էր այս խաղում լավ տպավորություն թողնել, քանի որ մենք խաղում էինք սեփական դաշտում»: 

«Կանոնադրությունը թույլ է տալիս օգնական մարզիչներին հրահանգել խաղացողներին: Իմ թիմը չի կարող իրեն թույլ տալ զգալ ճնշում: Անհրաժեշտ է կայունություն, առանց դրա մենք կարող ենք միավոր կորցնել ու վատ խաղ խաղալ: Մենք երբեք չենք վախենում մեր մրցակցից: Մենք խաղացել ենք առաջնությունում 14 խաղ ու հաղթել ենք 11-ում: Մենք հաղթել ենք սեփական դաշտում կայացած բոլոր խաղերում: Մենք նաև հաղթել ենք ՉԼ-ի հինգ խաղերից` չորսում»: 

«Ինձ չէր անհանգստացնում, որ Ալբիոլն ու Արբելոան հիմնական կազմում էին: Նրանք շատ կարևոր խաղացողներ են մեզ համար: Նրանք երկուսն էլ շատ լավ ու ճիշտ թիմային խաղացողներ են: Նրանք աշխատում են լիարժեք և միշտ էլ կայուն են խաղացել այս մրցաշրջանում: Սա Ալբիոլի առաջին խաղն էր որպես մեկնարկային ֆուտբոլիստ և նա ֆանտաստիկ էր: Մենք խնդիրներ չենք ունենա, երբ Ռամոսն ու Կառվալյուն չխաղան: Ես գիտեի, որ Ալբիոլն ու Արբելոան լավ կգործեն»: 

«Ես չեմ ցանկանում խոսել մրցավարից, հիմնականում, որովհետեւ ես չեմ կարող խոսել Ալբելդայի կարմիր քարտի մասին»: 

«Ես հարգում «Վալենսիային» որպես դժվար մրցակից: Այս հաղթանակով մենք ձեռք բերեցինք կայունություն»: 


ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am

Категория: Real Madrid | Просмотров: 499 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz