
Մոուրինյո. «Այսօրվա հաշիվը չի արտահայտում թիմերի միջև տարբերությունը»:
Իր ավանդական հետխաղյա մամուլի ասուլի ժամանակ Մոուրինյոն մեկնաբանել է, որ լավատես է իր թիմի հետ կապված և կարծում է, որ թիմը կվերկանգնվի մինչև հաջորդ շաբաթ կայանալիք «Վալենսիայի» դեմ հանդիպումը:
«Ես ամենևին նվաստացած չեմ: Սա ամենախոշոր հաշվով պարտությունն է, որը ես երբևէ կրել եմ: Դժվար է կուլ տալ սա, քանի որ մենք հաղթելու ոչ մի շանս չունեինք: Սա այն պարտություններից չէ, որը վատ համ է թողնում քո բերանում այն պատճառով, որ արժանի չէիր պարտվելու, կամ մրցավարը վատ աշխատեց, կամ գնդակը դիպչեց դարպասաձողին: Թիմերից մեկը կարողացավ խաղալ այնքան լավ, որքան կարող է, իսկ մյուսը շատ վատ խաղաց: Սա արժանի հաղթանակ էր և արժանի պարտություն էր»:
«Բարսելոնան ավարտուն աշխատանք է, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում: «Ռեալ Մադրիդն» այդպիսին չէ և երկար ժամանակ է պետք դրա համար: Այսօրվա հաշիվը չի արտահայտում թիմերի միջև տարբերությունը: Արդյունքը պարգևատրություն էր մի թիմի համար, որը լավ խաղաց և պատիժ էր մյուս թիմի համար, որը վատ խաղաց: Ես շատ տխուր եմ, քանի որ ոչ ոք չի ցանկանում պարտվել՝ հատկապես այսպիսի խոշոր հաշվով»:
«Հուսով եմ, որ սա ֆուտբոլիստների վրա հոգեբանորեն վատ չի ազդի: Ես նրանց ասացի, որ առաջնությունն այսօր չի ավարտվել: Միգուցե մենք կրկին այս մրցաշրջանում վերադառնանք այս մարզադաշտ: Նախորդ տարի ես այստեղ պարտվեցի «Ինտերի» հետ, բայց մի քանի ամիս անց մենք վերադարձանք և Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճեցինք, իսկ նրանք ստիպված էին տանը հեռուստացույցով հետևել եզրափակիչին: Մենք պետք է ամուր բնավորություն ունենանք: Ես միշտ ֆուտբոլիստներին ասում եմ, որ չի կարելի լաց լինել չորս կամ հինգ գոլ ընդունելուց հետո: Պետք է վերադառնալ աշխատանքին և հաղթել հաջորդ հանդիպումը: Կցանկանայի «Վալենսիայի» հետ խաղալ վաղը և ոչ թե շաբաթ օրը: Այսպիսի վատ խաղից հետո պետք է վերադառնալ աշխտանքին, խաղալ և հաղթել»:
«Մեր սխալի արդյունքում զիջեցինք գնդակի հսկողությունը և ինչի արդյունքը դարձավ բաց թողած երկու գոլերը: «Բարսելոնան» ֆանտաստիկ խաղ անցկացրեց: Ես մտահոված եմ իմ թիմի համար, որը ֆանտաստիկ խաղ է անցկացրել մինչ այժմ: Այսօր մենք վատ խաղացանք, իսկ շաբաթ օրը պետք է ապացուցեք, որ սա պատահականություն էր և վերադառնանք մեր հաղթական ուղուն»:
«Սա լարված հանդիպում չէր: Ես չէի զգում, որ կարող եմ օգնել: Ես փորձեցի դա անել ընդմիջմանը, սակայն «Բարսելոնայի» երրորդ գոլից հետո խաղն ավարտված էր: Ես չէի ցանկանում, որ թիմ թիմը կորցնի հավատն ու արժանապատվությունը մինչև հանդիպման ավարտը: Ես ավելի վաղ գիտեի, որ մենք շանս չունենք և մի փոքր անօգնական էի ինձ զգում, որ չէի կարողանում օգնել թիմին հասնել մեր ուզած արդյունքին»:
«Ես հիասթափված եմ, որովհետև շատ ավելին էի սպասում: Նույն վիճակում են նաև ֆուտբոլիսնտերը: Մենք բոլորս նույնն ենք զգում, բայց խաղն ավարտված է: Մենք այլևս ոչինչ չենք կարող անել: Բայց վաղն արդեն շատ անելիք կա: Մենք պետք է սպասենք մինչև հաջորդ հանդիպմանը և շարունակենք խաղալ»:
ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am