«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ամփոփելով Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի'«Ատլետիկոյի» դեմ խաղի (3:1) արդյունքները, նշել է, որ գոհ էիր թիմի ելույթից: Արդեն յոթերորդ րոպեին' Դիեգո Ֆորլանի գոլից հետո, պորտուգալացու սաները հետապնդողի դերում ահնդես եկան' փոխելով խաղի ընթաքցքը:
«Ինձ դուր եկավ թիմիս խաղը: Չնայած մենք գոլ բաց թողեցինք, սակայն ավելի հետաքրքիր խաղ էինք ցուցադրում առաջին խաղակեսում: Հատկապես ցանկանում եմ նշել Մեսութ Օզիլի և Ալվարո Արբելոայի առաջընթացը: Նրանք հիմնական կազմում տեղ վաստակեցին քրտնաջան աշխատանքի շնորհիվ և շարունակում են դա արդյունավետորեն ապացուցել»,-ասել է Մոուրինյոն: