Մադրիդի "Ռեալի" մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հավատում է իր թիմի հաղթանակին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական "Լիոնի" դեմ խաղում:
Բացի դրանից պորտուգալացի մասնագետն ասել է, որ աշխարհում ոչ մի ակումբ չի կարող համեմատվել "Ռեալի" հետ:
"Չնայած նրան, որ հեշտ չի լինի, ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել "Լիոնին": Ինչ վերաբերում է "Ռեալին", պետք է ասեմ, որ այստեղ պահանջներն այնքան խիստ են, որ աշխարհում ոչ մի ակումբ չի կարող համեմատվել նրա հետ: Գլխավորն այն է, որ այս պահին արդյունքները մեզ համար կպչուն միտք չեն դարձել: "Բարսելոնան" արդեն կազմավորված թիմ է, իսկ "Ռեալը"' դեռ ոչ: Հիմա կարևորը աշխատանքն է և ժամանակը: Ես արդեն կես տարի է' այստեղ եմ աշխատում, շատ բան գիտեմ, բայց ոչ ամեն ինչ",-ասել է Մոուրինյոն: