
Ժոզե Մոուրինյոն այսօր կայացած մարզումից հետո տվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսել է առաջիկա խաղի մասին ու մոտավոր ասել է թիմի կազմը: Բացի այդ նա խոսեց «Բարսայի» հետ խաղի ու ՈՒԵՖԱ-ի որոշման մասին:
«Կրիշտիանու Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է: Նա ունի մեծ կամքի ուժ ու ֆիզիկական հնարավորություններ: Եթե նա վնասվածքներ չի ունենում, ինչը քիչ հավանական է նրա հետ, ապա նա միշտ պատրաստ է խաղալ մինչև վերջին րոպեն ու կարող է խաղալ նույնիսկ ցավ զգալով: «Վալենսիայի» հետ խաղում նա կխաղա»:
«Ես կցանկանայի կազմում ունենալ Իգուաինին, բայց դա անհնար է, ու ես այլևս դրա մասին չեմ խոսի, ինչպես արեցի Կակայի հարցի ժամանակ: Ես կսպասեմ, մինչև որ նա չվերադառնա: Նա այլ ախտորոշում ստանալու նպատակով գտնվում է Մադրիդց դուրս: Իգուաինը իմ համար հասանելի չէ ու ներկա պահին չի կարող խաղալ»:
«Բենզեման կարող է խաղալ, կարող է և չխաղալ: Ես կարող եփմ շատ հանգիստ խաղադաշտ դուրս բերել Մորատային ու կարող եմ նաև առանց հարձակվող խաղալ: Բենզեման լավ է մարզվում ու լավ է անցկացրել վերջին խաղերը: Վերջին 2 խաղերում նա խաղացել է մեկնարկից ու արդեն բավականին խաղաժամանակ է ստացել: եթե «Ռեալը» հաղթի կամ պարտվի ու անհրաժեշտ լինի թակել «Կաստիլյայի» դռները, ապա շատ հետաքրքիր տարբերակ է Մորատան: Ներկա պահին մեզ արագորեն անհրաժեշտ են արդյունքներ ու մենք ժամանակ չունենք կանտերանոների աճին սպասելու համար, բայց ասեմ, որ Մորատան շատ լավ ապագա ունի»:
«ես ոչ մի խաղացողի հետ խնդիրներ չունեմ «Բարսելոնայի» հետ խաղից հետո: Օզիլին ես գնեցի, որովհետև կարծում եմ, որ թիմը նրա կարիքը ունի: Մարսելոն արդեն իսկ այս թիմի խաղացող է ու ես ուզում եմ նրան խնայել, որքան հնարավոր է, քանի որ չունեմ այլ ձախ եզրային: Ոչ մի պատճառ չունեմ Օզիլին չհայտավորելու համար: Դա ուղակի թիմի խաղի հետևանքն էր: Երկուսն էլ վաղը կխաղան: Ես Օզիլի հետ խնդիրներ չունեմ»:
«Բարսելոնայում ես իմ խաղացողների հետ խոսեցի ընդամենը երեք-չորս րոպե ու վերջ: Այդ ամենը արդեն անցյալում է: Մենք հեշտությամբ կշրջենք էջը, քանի որ այդ օրը մի թիմը ավելի լավ խաղաց ու արժանիորեն հաղթեց, իսկ մյուս վատ խաղաց ու արժանիորեն պարտվեց: Եթե ես կարող եմ մի թիմի խփել 5 գոլ, ապա ինչու հնարավոր չէ, որ մյուս թիմն էլ մի անգամ քեզ 5 գոլ խփի: Եթե ես հաղթեմ Չեմպիոնների լիգան ու առաջնությունը, ապա բոլորը կմոռանան այդ խաղը: Իսկ հիմա ես ուզում եմ շարունակել մարզվել, քանի որ գիտենք թե ինչ տեմպերով է ֆուտբոլը առաջ գնում»:
«Իմ տատիկը մահացել է շատ տարիներ առաջ, բայց ես հիշում եմ ինչ է ինձ ասել նա. նա ասաց, որ մարդիկ պետք է լինեն երջանիկ, եթե նրան նախանձում են այլոք, իսկ այդպես իմ հետ հաճախ է պատահում: Դա նորմալ երևույթ է ու ինձ միայն ու միայն երջանկացնում է: Ինձ չի հետաքրքրում այն, թե իմ ունեցած կանոնները նման են այլ մարզիչների կանոններին, թե ոչ: ՈՒԵՖԱ-ի տված պատիժը իմ համար մեծ նշանակություն ունի, քանի որ ինչպես տատս էր ասում, դա նման է մեդալի: Ես չեմ կարող գնդակին դիպչել, բայց ուրիշները կարող են: Ես չեմ կարող մարզչական աշխատանքս թողնել, բայց ուրիշները կարող են: Բայց սա նորմալ երևույթ է»:
ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am