Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 13 » ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԽԱՂԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԼԱՍՆ ԷՐ»
20:01
ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԽԱՂԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԼԱՍՆ ԷՐ»


Ժոզե մոուրինյոն չասեց ոչինչ, բացի իր թիմի հասցեին ուղղված դրվատանքի խոսքերից:

«Մենք շատ լավ հնդիպում անցկացրեցինք, չնայած որ մրցակիցը շատ լավ էր տրամադրված խաղին, որպեսզի դուրս գային դժվար իրավիճակից»:

«Անկախ նրանից, թե որսի ես գնում կատվի կամ շան հետ, տակտիկան նույնն է, իսկ խաղացողները պարտադիր չի, որ նույնը լինեն: Շան հետ որսի գնալը նույնն է, ինչ երկու մաքուր հարձակվողով խաղալը, ինչը մեզ ավելի ուժեղ ու ագրեսիվ է դարձնում: Իսկ ահա կատվի տարբերակը ալտերնատիվ է ու դա ասոցացվում է երեք կենտրոնական կիսապաշտպաններով խաղի հետ: Ես կարծում եմ, որ մարդիկ այնքան խելացի կգտնվեն, որ հասկանան իմ խոսքերի բուն իմաստը»:

«Այն փաստը, որ Ալոնսոն ու Մարսելոն մյուս խաղը բաց կթողնեն, այնպիսի բան է, որ միշտ էլ եղել է ֆուտբոլում: Այս իրավիճակից դուրս գալը «Ռեալի» խաղացողների հետ շատ հեշտ է, իսկ այլ թիմում դա համեմատաբար դժվար կլինի: Մենք ունենք մի քանի վնասվածք ունեցող խաղացողներ, իսկ այս երկուսը իրենց հերթին որակազրկված են: Խեդիրան կվերականգնվի: Սա նորմալ երևույթ է, հատկապես տարեվերջում»:

«Այն փաստը, որ մյուս թիմերը ու խաղացողները կարող են բողոքել, իսկ մենք ոչ, շատ է զայրացնում ինձ: Դա վերաբերվում է նաև այն մարզիչներին, որոնք կարող են դուրս գալ մարզչական գոտուց, իսկ մյուսները` ոչ: Միայն պետք է դիտել հեռուստացույց ու կտեսնենք, որ մյուս թիմերի մարզիչները այդպես են անում, իսկ նրանց ոչ ոք էլ չի պատժում»:

«Կրիշտիանու Ռոնալդուն ֆենոմենալ խաղացող է, բայց դա դժվար է ընդունվում, քանի որ Լա Լիգայում կան շատ լավ խաղացողներ: Երբ այսպիսի տաղանդի հետ վատ են վարվում, ինձ թվում է, թե նա բավարար պաշտպանված չէ: Նա պատկանում է Լա Լիգային ու այն երկրպագուներին, ովքեր նրա խաղին են հետևում հեռուստացույցով կամ մարզադաշտից: Ես չեմ փորձում նրան պաշտպանել: Նա միշտ խաղի մեջ է: Ամեն մի մարզադաշտում նա փորձում է շոու ցուցադրել: Կրիշտիանուն մեծ պրոֆեսիոնալ է ու այսօր խփեց իր հավաքածուի մեջ ամենագեղեցիկ գոլերից»:

«Շատերը կարող են մտածել, թե «Սևիլյայի» հետ խաղում մենք միավորներ կկորցնենք մի քանի առանցքային խաղացողների բացակայության պատճառով, բայց դա դեռ կտեսնենք: Մենք խաղադաշտ դուրս կբերենք 11 խաղացողների ու երկրապգուները կաջակցեն նրանց: Ամանորյա արձակուրդների ենք ուզում գնալ հաղթանակած: Մենք պետք է ուժեղ լինենք առաջիկա երկու խաղերում: Նաև հուսով ենք, որ հունվարին Կական շարք կվերադառնա»:


ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am
Категория: Real Madrid | Просмотров: 459 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz