Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Հունվար » 25 » Մոուրինյոն դարձավ ֆուտբոլային Օսկարի տիտղոսակիր
18:23
Մոուրինյոն դարձավ ֆուտբոլային Օսկարի տիտղոսակիր

«Ռեալի» գլխավոր մարզիչ, «Ինտերի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճանաչվել է Իտալիայի 2010 թ. լավագույն մարզիչ։ Նա ստացել է ֆուտբոլային «Օսկար», որը հանձնվում է ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում։ Հանձման արարողության ժամանակ կարդացվել է պորտուգալացի մասնագետի ուղերձը: Նա չի կարողացել ներկա գտնվել, քանի որ խիստ զբաղված է Մադրիդում։


«Ես ցավում եմ, որ չեմ կարող ներկա գտնվել հանձման արարողությանը, այժմ պատրաստվում եմ Իսպանիայի գավաթի «Սևիլյայի» հետ կիսաեզրափակիչ հանդիպմանը։ Արարողության ժամանակ իմ ներկայացուցիչն է Բեպե Բարեզին։ «Ինտերում» մնացել են իմ ընկերները, ում հետ ես համագործակցում էի, բայց ամենակարևորն այն է, որ նրանք ֆուտբոլի իսկական երկրպագուներ են։


Ստանալ այս «Օսկարը» հիանալի է, որովհետև ինձ համար կարևոր է գիտակցել, որ ինձ հարգում են։ Ուրախալի է, որ խաղացողնրը միշտ հարգանքով էին ինձ վերաբերվում։ Բայց նաև կարևոր է, որ հարգանք և ճանաչում կա իմ մրցակիցների կողմից։


Ես կրկին անգամ պետք է շնորհակալություն հայտնեմ խաղացողներին, քանի որ նրանք հաղթում էին ինձ համար։ Առանց նրանց անհնարին կլիներ հասնել հաջողության։ Իտալական առաջնությունն այդքան  հիանալի և դժվար է շնորհիվ մարզիչների, որոնք աշխատում են իտալական Ա սերիայում:


Ես աշխատել եմ Պորտուգալիայում, Անգլիայում, Իտալիայում և Իսպանիայում, և իտալական առաջնության բարդությունն էլ ինձ օգնեց դառնալ ավելի լավ »,- Մոուրինիոյի խոսքերն է մեջ բերում «Football-Italia»-ն։

Категория: Real Madrid | Просмотров: 597 | Добавил: Madridist | Теги: Մոուրինյոն դարձավ ֆուտբոլային Օսկար | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz