
Գոնսալո Իգուաինը մեջքի շրջանում ցավեր ուներ շաբաթվա ընթացքում ու ակումբում ասում էին, թե մինչև վերջին պահը նրա խաղալ չխաղալու հարցը լուծված չի լինի: Բայց ահա պարզ դարձավ, որ Ժոզե Մոուրինյոն արդեն իր թիմի խաղացողներին ասել է, որ խաղալու է Բենզեման:
Ժոզե Մոուրինյոն իր թիմի անդամներին ասել է, որ Կարիմ Բենզեման կլինի մեկնարկային կազմում ու կմասնակցի այն կլասիկոյին, որը վերջին տարիներին ամենասպասվածն է: Գոնսալո Իգուաինը ցավեր ուներ ամբվողջ շաբաթվա ընթացքում ու նրա մեկնումը հարցականի տակ էր, բայց ակումբը չէր ցանկանում մեկնաբանել սա ու ասում էր, որ ամեն ինչ կորոշվի վերջին պահին:
Պորտուգալացի մասնագետը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ խաղադաշտ դուրս կգա նրա հիմնական մեկնարկային կազմը, ներառյալ արգենտինացու, որը, Մոուրինյոյի խոսքերի համաձայն, ֆիզիկական խնդիրներ այլևս չունի:
15:30-ին Մոուրինյոն հավաք կազմակերպեց հյուրանոցում ու մյուս մարզիչների հետ քննարկեց այս հարցը: Հետո նրանք տեղափոխվեցին մեկ այլ սենյակ, որպեսզի դիտեն մի տեսանյութ, որը պատրաստել էին Մոուրինյոյի օգնականները: 15:50-ին մոտ Մոուրինյոն լքեց այդ սենյակը Աիտոր Կարանկայի, Գոնսալո Իգուաինի ու Խոսե Մորաիշի հետ զրուցելու համար:
Հետո նա մի քանի րոպե զրուցեց Ֆլորենտինո Պերեսի ու Խորխե Վալդանոյի հետ: Արգեինտացին (Վալդանոն) ասաց, որ որոշումը մոուրինյոյի ձեռքում է: Այսօր առավոտ Գոնսալոն վեր էր կացել ավելի թույլ ցավով, բայց շարունակում էր ֆիզեոթերապիայի կուրսերը: Նախաճաշելուց հետո նա նույնն էր անում:
Բայց մեկնարկային կազմը, որ այսօր կտեսնենք, կասկած չի հարուցում. Կասիլյաս, Ռամոս, Պեպե, Կառվալյու, Մարսելո, Խեդիրա, Ալոնսո, Օզիլ, Դի Մարիա, Ռոնալդու և Բենզեմա: