Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 2 » ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵՐԿՈՒ ԽԱՂՈՎ
19:01
ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵՐԿՈՒ ԽԱՂՈՎ


ՈՒԵՖԱ-ի կարգապահական ատյանը որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի «Այաքս» - «Ռեալ» խաղում Արքայական ակումբի մարզչի և ֆուտբոլիստների անպատշաճ արարքի հետ կապված:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է երկու խաղով: Երկրորդ խաղի որակազրկումը պայմանական բնույթ է կրում՝ երեք տարվա փորձնական ժամկետով: Բացի այդ պորտուգալացի մասնագետը 40 հազար եվրո տուգանք կվճարի:

Ֆուտբոլիստներ Խաբի Ալոնսոն և Սերխիո Ռամոսը տուգանվել են 20 հազարական եվրոյով, Իկեր Կասիլյասը՝ 10 հազար եվրոյով, իսկ Եժի Դուդեկը հինգ հազար եվրո տուգանք կվճարի: Ալոնսոյին և Ռամոսին ցույց տրված կարմիր քարտերն ուժի մեջ են մնում, որի արդյունքում նրանք որակազրկված են եվրոգավաթային մեկ խաղով: «Ռեալը» տուգանվել է 120 հազար եվրոյով:

«Ռեալը» կարող է երեք օրվա ընթացքում բողոքարկել այս վճիռը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ներկայացուցիչներն այս տուգանքին արժանացել են վերոհիշյալ խաղում կարմիր քարտ ստանալու նպատակով դիտավորյալ ժամանակ ձգելու համար, որպեսզի բաց թողնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ «Օսերի» դեմ հանդիպումը, որը «Ռեալի» համար մրցաշարային իմաստով նշանակություն չունի:

ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am

Категория: Real Madrid | Просмотров: 638 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz