Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն ցանկանում է, որ ակումբի նախագահի օգնական Զինեդին Զիդանն ավելի
շատ մասնակցություն ունենա թիմի կյանքում: Այս մասին հաղորդում է
«Marca»-ն:
Պորտուգալացի մասնագետը հավակնում է,
որպեսզի Զիդանը կատարի այն գործառույթները, որոնք ավելի վաղ պատկանում էին
ակումբի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյին, այսինքն'Զիզուն պետք է դառնա
կապող օղակ թիմի և ղեկավարության միջև: Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի
Զիդանը ազատ ելումուտ ունենա թիմի հանդերձարան և ավելի վաղ այնտեղ հայտնվի'
իմանալու թիմի նորություններ հենց իրենից:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում
Մոուրինյոյի և Վալդանոյի հարաբերությունները կտրուկ վատացել են:
Պորտուգալացի մասնագետն արգելել է արգենտինացուն թիմի հանդերձարան մտնել
խաղից առաջ և հետո, ինչպես նաև ներկա գտնվել Բալդեբեբասի բազայում
անցկացվող թիմի ուսումնամարզական մարզումներին:
|