Իսպանիայի դատավարական կոմիտեն Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ կարգապահական գործ է հարուցել, քանի որ վերջինս դժգոհել էր Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի "Ալմերիայի" հետ խաղը (1:1) սպասարկող մրցավար Պերես Լասայից: Այս մասին տեղեկացնում է "Marca"-ն:
"Հուսով եմ, որ Լասան չի սպասարկի "Բարսելոնայի" հետ խաղը",- խաղից հետո ասել է Մոուրինյոն:
Դատավարական կոմիտեն պորտուգալացի մասնագետին մեկ շաբաթ է տվել, որպեսզի հիմնավորի իր խոսքերը: