Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 4 » ՄՐՑԱԿԻՑ / ԷՄԵՐԻ.«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ «ՌԵԱԼԻՆ»
17:42
ՄՐՑԱԿԻՑ / ԷՄԵՐԻ.«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ «ՌԵԱԼԻՆ»


«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հասկանում է, որ «Սանտիագո Բեռնաբեուից» Վալենսիա միավորներ տանելը շատ դժվար գործ է, բայց նշում է, որ իր թիմը պատրաստ է մարտնչել «Ռեալի» հետ: «Մենք պետք է 90 րոպե խաղանք նույն մակարդակով»,- նշում է նա:

Ի՞նչ եք կարծում, 5-0-ից հետո «Ռեալը» ավելի հավաքվա՞ծ կգործի:
Ես համոզված եմ, որ նրանք կխաղան բարձր մակարդակով, ու մենք պատրաստ ենք դիմակայել նրանց: Իմ անձնական կարծիքով, «Ռեալը» ու «Բարսելոնան» համարվում են աշխարհի երկու լավագույնները, իսկ նրանց մարզում են լավագույն երկու մարզիչները` Ժոզեն ու Պեպը: Բավական է միայն նայել նրանց մրցանակների ցանկին: Ու Իսպանական առաջնության համար սա շատ դրական կողմ է:
 
Չե՞ք վախենում, որ «Ռեալը» կարող է իր վրեժը Ձեր հետ խաղում լուծել:
Մեր բհախտը, իհարկե, չի բերել, որ մենք խաղալու ենք ախարհի ուժեղագույն ակումբներից մեկի հետ, բայց դա մեզ չի խանգարում հուսալ դրական արդյունք ունենալուն:
 
Կրիշտիանուն փոքրիկ խնդիրներ ունի:
Նա նույնպես խաղալու է: Ֆուտբոլիստների ոտքերին հարվածում են ամեն օր, այնպես որ ես չեմ էլ կասկածում, որ նա խաղադաշտ է դուրս գալու:
 
Լուրեր են պտտվում, որ Մոուրինյոն կենտրոնական հարձակվողի դիրքում կարող է խաղացնել նրան, այլ ոչ թե Կարիմ Բենզեմային: Դա Ձեզ անհանգստացնու՞մ է:
Անկախ այն դիրքից, որտեղ կխաղա Ռոնալդուն, նրա հետ պետք է շատ զգույշ լինել:

Դուք որպես մարզիչ առայժմ չեք կարողանում լավ հանդես գալ «Սանտիագո Բեռնաբեուում»:
Մենք հասկանալով այդ ամենը շատ լավ ենք նախապատրաստվել խաղին ու գիտենալով, որ վերջին 9 արտագնա խաղերում մենք ընդամենը մեկ միավոր ենք վաստակել, գնում ենք Մադրիդ 3 միավորների հետևից:
 
Ինչպե՞ս պետք է խաղաք, որ հույս ունենաք դրական արդյունք ունենալուն:
Վախը երբեք չպետք է ազդի քո վրա, իսկ ահա պատվախնդրությունը` այո: Պետք է լինել ամբիցիոզ ու վաղը լինել ավելի լավ քան այսօր, իսկ մյուս օրը ավելի լավ` քան վաղը: Մեզ շատ դժվարություններ են սպասվում, քանի որ հակառակ կողմում խաղալու է «Ռեալ Մադրիդը», բայց եթե մենք ուզում ենք վաստակել գոնե մեկ միավոր, ապա պետք է անցկացնենք կատարյալ ու անթերի խաղ: Ու ես կարծում եմ, որ մենք դրան պատրաստ ենք: Միայն անհրաժեշտ է, որ «Վալենսիան» նույն մակարդակով հանդես գա բոլոր 90 րոպեն:

Էլ Կլասիկոյից առաջ Մոուրինյոն ասել էր, որ «Բարսան» պետք է ուրախ լինի, որ մրցավարը լինելու է Իտուրալդե Գոնսալեսը, իսկ հիմա «Ռեալը» պետք է ուրախ լինի Պերես Լասայի նշանակման համար, այդպես չէ՞:
Այդ մարզիչը մեծ բնավորություն ունի, ու ես հուսով եմ, որ նա կդրսևորի առավելագույն օբյեկտիվություն:

Դուք Մադրիդ եք եկել շատ կորուստներով:
Մենք եկել ենք առանց վնասվածք ունեցող Թոփալի ու Սեսարի, ու, հավանական է, չեն խաղա նոր ապաքինված Նավարոն ու Մատյուն, որոնց ավելի օգտակար կլինի առաջիկա խաղը «Մանչեսթերի» հետ, քան այսօրվա խաղը, բայց մենք երբեք չենք արդարացել վնասվածքներով, քանի որ մենք հավատում ենք մեր թիմին ու խաղացողներին: Այն կազմը, որ եկել է Մադրիդ, կարող է լավ հանդես գալ, ու դա մեր հույսն է:
Категория: Real Madrid | Просмотров: 514 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz