Հայաստանի հավաքականի և Դոնեցկի Շախտյորի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, երեկ, իր ակումբի կազմում ստուգողական հանդիպում է անցկացրել Դանիայի երիտասարդական հավաքականի հետ, որն ավարտվել է «հանքափոր» ֆուտբոլիստների՝ 3-2 հաշվով հաղթանակով:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման առաջին կեսին և մի դրվագում, պատ խաղարկելով թիմակցի հետ, գեղեցիկ և արագ անցումով դուրս է եկել դարպասապահի դեմ մեն մենակ, սակայն վերջինիս վրայով կատարած նրա նուրբ հարվածը փոքր-ինչ շեղ է ստացվել:
Նշենք, որ Հենրիխն այդպիսի հարվածով արդեն դարձել է գոլի հեղինակ, որը հիանալի կերպով իրագործում է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:
Դիտեք մեր ֆուտբոլիստի վարպետությունը ստորև դրված վիդեոյում.